17:58  ,  24 դեկտեմբերի, 2012

Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոնը

Մահացել է ծանրամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արկադի Վորոբյովը, հայտնում է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Վորոբյովը 89 տարեկան էր:

Նա օլիմիական չեմպիոն է հռչակվել 1956թ. Մելբուռնի եւ 1960թ. Հռոմի Օլիմպիական խաղերում: 1952թ. Հելսինկիի Օլիմպիական խաղերում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Վորոբյովը նաեւ աշխարհի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով