15:05  ,  29 հուլիսի, 2026

Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում

Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվող Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքանում կարիերան ավարտելու մասին։

«Իմ ժամանակը հավաքականում ավարտվեց։ Ես պատմություն կերտեցի, շատ երջանիկ էի եւ տվեցի այն ամենը, ինչ կարող էի։

Միշտ պայքարել եմ 100 տոկոսով նվիրվել դեղին մարզաշապիկին։ Բայց այլեւս չեմ ցանկանում դա անել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Նեյմարը եղել է Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն։ Նա 130 խաղում խփել է 80 գոլ, կատարել 59 գոլային փոխանցում։ Նա նորամուտը ազգային թիմում նշել էր 2010 թվականի Նյու Ջերսիի նույն ստադիոնում, որտեղ Բրազիլիան պարտվեց Նորվեգիային։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Նորվեգիային 1:2 հաշվով պարտվելուց հետո Նեյմարը հայտարարեց, որ ամեն ինչ ավարտված է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news