13:17  ,  28 հուլիսի, 2026

Պաշտոնական. Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի նշանակման մասին: Լեգենդար ֆուտբոլիստը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը: 54-ամյա Զիդանի պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2030 թվականը:

«Ռեալի» նախկին լեգենդար ֆուտբոլիստը փոխարինեց Դիդիե Դեշամին, որը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում էր 2012 թվականից՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի, փոխչեմպիոնի, Եվրոպայի փոխչեմպիոնի, Ազգերի լիգայի գավաթակրի կոչումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում