10:05  ,  28 հուլիսի, 2026

ՉԼ. «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում այսօր կմրցի «Շեմրոկ Ռովերսի» հետ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ- Արմենիան» հուլիսի 28-ին Իռլանդիայում կմրցի «Շեմրոկ Ռովերսի» հետ:

Պատասխան հանդիպումը կանցկացվի մայրաքաղաք Դուբլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ 

Առաջին խաղում երեւանյան թիմը հաղթել էր 2։0 հաշվով։

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Շեմրոկ  Ռովերսի» - «Արարատ-Արմենիա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին հանդիպում՝ 0:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում