10:05 28 հուլիսի, 2026Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ- Արմենիան» հուլիսի 28-ին Իռլանդիայում կմրցի «Շեմրոկ Ռովերսի» հետ:
Պատասխան հանդիպումը կանցկացվի մայրաքաղաք Դուբլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Առաջին խաղում երեւանյան թիմը հաղթել էր 2։0 հաշվով։
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Շեմրոկ Ռովերսի» - «Արարատ-Արմենիա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին հանդիպում՝ 0:2)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.