14:44  ,  24 դեկտեմբերի, 2012

Խարկովի «Մետալիստը» վաճառվել է

«Գազ Ուկրաինա» ընկերությունների խումբը գործարար Ալեքսանդր Յարոսլավսկուց գնել է Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբը: Ընկերությունը կաջակցի ակումբի կայացման կարեւոր փոլում եւ հանդես կգա ներդրողի դերում:

«Հասկանալով Ալեքսանդր Յարոսլվսկու անհանգստությունը թիմի ճակատագրի համար` մեր ընկերությունը համաձայնել է ներդրումներ կատարել ակումբում եւ ապահովել կայուն ֆինանսավորում: Դա թույլ կտա պահպանել կոլեկտիվը եւ շարունակել թիմի զարգացումը: Մեզ համար մեծ պատիվ է աջակցել «Մետալուրգին»: Մենք առավելագույն ջանք կգործադրենք ուկրաինական ֆուտբոլի հնագույն թիմերից մեկի փառավոր ավանդույթների շարունակման համար»,- ասվում է հայտարարությունում, որը տեղադրվել է ակումբի կայքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում