14:44 24 դեկտեմբերի, 2012«Գազ Ուկրաինա» ընկերությունների խումբը գործարար Ալեքսանդր Յարոսլավսկուց գնել է Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբը: Ընկերությունը կաջակցի ակումբի կայացման կարեւոր փոլում եւ հանդես կգա ներդրողի դերում:
«Հասկանալով Ալեքսանդր Յարոսլվսկու անհանգստությունը թիմի ճակատագրի համար` մեր ընկերությունը համաձայնել է ներդրումներ կատարել ակումբում եւ ապահովել կայուն ֆինանսավորում: Դա թույլ կտա պահպանել կոլեկտիվը եւ շարունակել թիմի զարգացումը: Մեզ համար մեծ պատիվ է աջակցել «Մետալուրգին»: Մենք առավելագույն ջանք կգործադրենք ուկրաինական ֆուտբոլի հնագույն թիմերից մեկի փառավոր ավանդույթների շարունակման համար»,- ասվում է հայտարարությունում, որը տեղադրվել է ակումբի կայքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.