21:55  ,  21 հուլիսի, 2026

ՉԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոկ  Ռովերսի» հետ:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական ստադիոնում անցկացված խաղում պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

51-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը 75-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:

81-րդ րոպեին երեւանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանժակին (տեսանյութ)։  Նրան փոխանցում կատարեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Շեմրոկ Ռովերս»՝ 2:0

Սանդրո Լիմա, 51, Զիդան Բանժակի, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news