18:03  ,  14 հուլիսի, 2026

Լեանդրո Տրոսարդը հեռացավ «Արսենալից»

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Տրոսարդը Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց Ստամբուլի «Բեշիկթաշ», հաղորդում է թուրքական ակումբի կայքը։

«Արսենալը» Տրոսարդի տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

31-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում խփել է 8 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news