17:05  ,  13 հուլիսի, 2026

Բելգիայի հավաքականի խաղացողը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը «Աստոն Վիլայից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։

Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 40 միլիոն եվրո։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Տիլեմանսը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news