11:41  ,  9 հուլիսի, 2026

Ֆրան Գարսիան «Ռեալից» տեղափոխվեց «Բետիս»

26-ամյա իսպանացի պաշտպան Ֆրան Գարսիան Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Սեւիլիայի «Բետիս»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է «Բետիսի» կայքը։ Տրանսֆերի գումարը կազմել է 4 միլիոն եվրո։ Հաջորդ վաճառքից «Ռեալը» կստանա գումարի 50 տոկոսը։

Ֆրան Գարսիան «Ռեալի» սան է։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոպանցում։

Իսպանիայի անցած առաջնությունում «Բետիսը» գրավել է 5-րդ տեղը եւ նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news