10:07  ,  9 հուլիսի, 2026

Իվան Պրովեդելը «Լացիոյից» տեղափոխվեց «Ինտեր»

32-ամյա դարպասապահ Իվան Պրովեդելը Հռոմի «Լացիոյից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտեր», հաղորդում է միլանյան ակումբի կայքը։

Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի գումարը կկազմի 3 միլիոն եվրո։

Պրովեդելը 2022 թվականից էր հանդես գալիս «Լացիոյում»։ Իտալիայի անցած առաջնությունում Պրովեդելը մասնակցել է 27 հանդիպման, բաց թողել նույնքան գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news