17:27  ,  8 հուլիսի, 2026

Ֆուտզալի ՉԼ. Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտի» մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալլինն» ու իսլանդական «Ռեյկյավիկը», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Այս խմբի խաղերը տեղի կունենան օգոստոսի 25-30-ը, Երևանում։ Հիմնական փուլը նախատեսված է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները տեղի կունենան մայիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում