16:05  ,  8 հուլիսի, 2026

Զլատկո Դալիչը հեռացավ Խորվաթիայի հավաքականից

Զլատկո Դալիչը հեռացավ ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության կայքը։ 59-ամյա մասնագետը Խորվաթիայի թիմը գլխավորեց 9 տարի։

Նրա ղեկավարությամբ Խորվաթիայի հավաքականը դարձել է 2018թ. աշխարհի փոխչեմպիոն, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2023թ. Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր։

Աշխարհի ընթացիկ առաջնության 1/16 եզրափակիչում Խորվաթիան պարտվեց Պորտուգալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English