Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում կընդունի Լատվիայի չեմպիոն «Ռիգային»:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան նախախաղային ասուլիսում խոսել է «Ռիգայի» հետ առաջիկա խաղից սպասելիքների մասին:
««Ռիգան» շատ հետաքրքիր թիմ է, ուսումնասիրել եմ նրանց վերջին երեք խաղերը: Մեծ փոփոխություններ են կատարել իրենց թիմում, շատ նոր տրանսֆերներ ունեն, ինտեգրված են իրենց խաղացողներով: Ուզում եմ նշել, որ «Ռիգան» եւ «Արարատ-Արմենիան» շատ նման են խաղաոճերով:
Գոհ եմ մեր ունեցած մարզումներից, նախապատրաստական փուլի աշխատանքներից: Մեր նպատակը հնարավոր լավագույն արդյունք գրանցելն է: Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ ներկայանում ենք, ոչ միայն ակումբ, նաեւ որպես երկիր այս կարեւոր մրցաշարում: Իմ առջեւ խնդիր եմ դրել լավագույն խաղն ունենալ:
Մեզ համար կարեւոր է ցույց տալ հայկական ֆուտբոլը: «Ռիգան» այժմ իրենց առաջնության միջնամասում է: Դա նշանակում, որ նրանք լավ մարզավիճակում են, ինչը լավ չի մեզ համար, քանի որ մեր առաջնությունը շուտ է ավարտվել եւ երկար դադարից հետո ենք սկսում պայքարը: Ուսումնասիրել եմ նրանց ուժեղ եւ թույլ կողմերը:
«Ռիգան» գնդակով շատ լավ է խաղում: Իրենց գլախվոր նպատակն է գնդակին տիրելը եւ այդպես խաղը վերահսկելը:
Ինձ համար մեծ պատասխանատվություն է որպես Հայաստանի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Թիմը 5 տարվա դադարից հետո նորից խաղում է այս կարեւոր մրցաշարում, եւ պատասխանատվությունը մեծ է, որ լավագույնս հանդես գանք: Գլխավոր նպատակն ամեն հաջորդ խաղից հետո ավելի լավ խաղալն է: Այս մեկ փուլով չենք սահմանափակվելու: Ինձ համար շատ կարեւոր փուլ է»,– ասել է Մանուել Տուլիպան:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Ռիգա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշատում եւ կմեկնարկի 20:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի