Մանուել Տուլիպա. Մեզ համար կարեւոր է ցույց տալ հայկական ֆուտբոլը

16:26   6 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում կընդունի Լատվիայի չեմպիոն «Ռիգային»: 

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան նախախաղային ասուլիսում խոսել է «Ռիգայի» հետ առաջիկա խաղից սպասելիքների մասին: 

««Ռիգան» շատ հետաքրքիր թիմ է, ուսումնասիրել եմ նրանց վերջին երեք խաղերը: Մեծ փոփոխություններ են կատարել իրենց թիմում, շատ նոր տրանսֆերներ ունեն, ինտեգրված են իրենց խաղացողներով: Ուզում եմ նշել, որ «Ռիգան» եւ «Արարատ-Արմենիան» շատ նման են խաղաոճերով: 

Գոհ եմ մեր ունեցած մարզումներից, նախապատրաստական փուլի աշխատանքներից: Մեր նպատակը հնարավոր լավագույն արդյունք գրանցելն է: Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ ներկայանում ենք, ոչ միայն ակումբ, նաեւ որպես երկիր այս կարեւոր մրցաշարում: Իմ առջեւ խնդիր եմ դրել լավագույն խաղն ունենալ:

Մեզ համար կարեւոր է ցույց տալ հայկական ֆուտբոլը: «Ռիգան» այժմ իրենց առաջնության միջնամասում է: Դա նշանակում, որ նրանք լավ մարզավիճակում են, ինչը լավ չի մեզ համար, քանի որ մեր առաջնությունը շուտ է ավարտվել եւ երկար դադարից հետո ենք սկսում պայքարը: Ուսումնասիրել եմ նրանց ուժեղ եւ թույլ կողմերը: 

«Ռիգան» գնդակով շատ լավ է խաղում: Իրենց գլախվոր նպատակն է գնդակին տիրելը եւ այդպես խաղը վերահսկելը: 

Ինձ համար մեծ պատասխանատվություն է որպես Հայաստանի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Թիմը 5 տարվա դադարից հետո նորից խաղում է այս կարեւոր մրցաշարում, եւ պատասխանատվությունը մեծ է, որ լավագույնս հանդես գանք: Գլխավոր նպատակն ամեն հաջորդ խաղից հետո ավելի լավ խաղալն է: Այս մեկ փուլով չենք սահմանափակվելու: Ինձ համար շատ կարեւոր փուլ է»,– ասել է Մանուել Տուլիպան: 

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Ռիգա»  հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշատում եւ կմեկնարկի 20:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.