14:15  ,  23 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը` «Շախտյորի» լավագույն կիսապաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի չեմպիոնի՝ 2012թ. լավագույն կիսապաշտպան:

23-ամյա Մխիթարյանն արժանացել է ձայների 45.35 տոկոսին՝ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած բրազիլացի Վիլիանին՝ 25.51 տոկոս: Հենրիխի օգտին քվեարկել է 1175 մարդ, իսկ Վիլիանի օգտին՝ 687: Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի Ալեքս Տեյշեյրան՝ 17.41 տոկոս (451 ձայն):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ խփած 18 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում