14:15 23 դեկտեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի չեմպիոնի՝ 2012թ. լավագույն կիսապաշտպան:
23-ամյա Մխիթարյանն արժանացել է ձայների 45.35 տոկոսին՝ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած բրազիլացի Վիլիանին՝ 25.51 տոկոս: Հենրիխի օգտին քվեարկել է 1175 մարդ, իսկ Վիլիանի օգտին՝ 687: Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի Ալեքս Տեյշեյրան՝ 17.41 տոկոս (451 ձայն):
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ խփած 18 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.