«Տաշիր Արենայում» տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նորեկների շնորհանդեսը, նաև ակումբի նոր ֆանատական երգի պրեմիերան, որի հիմքում ընկած է «Սպլին» խմբի հայտնի «Իմ սիրտը» կատարումը:
«Ուրախ ենք, որ կարողացանք այս օրը կիսել հենց ձեզ հետ։
Ձեր ժպիտները, էներգիան գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ առանձնահատուկ ու կարևոր ոգեշնչման աղբյուր են մեզ համար:
Կհանդիպենք շուտով արդեն Աբովյանում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությունում ընդդեմ Լատվիայի չեմպիոն «Ռիգայի»»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Աբովյանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի