10:46 3 հուլիսի, 2026«Տաշիր Արենայում» տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նորեկների շնորհանդեսը, նաև ակումբի նոր ֆանատական երգի պրեմիերան, որի հիմքում ընկած է «Սպլին» խմբի հայտնի «Իմ սիրտը» կատարումը:
«Ուրախ ենք, որ կարողացանք այս օրը կիսել հենց ձեզ հետ։
Ձեր ժպիտները, էներգիան գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ առանձնահատուկ ու կարևոր ոգեշնչման աղբյուր են մեզ համար:
Կհանդիպենք շուտով արդեն Աբովյանում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությունում ընդդեմ Լատվիայի չեմպիոն «Ռիգայի»»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Աբովյանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.