Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 25-30-ը Երևանում։
Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․
- 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:
- Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։
- Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստանում։
Նախնական փուլի խաղերը կանցկացվեն օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանը 2026/27 մրցաշրջանում ներկայացնելու է չեմպիոն եւ գավաթակիր «Յունիսպորտը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի