20:02  ,  1 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն». Յանիկ Սիները երրորդ շրջանում է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Աշխարհի առաջին ռակետը 7:6 (7:4), 7:6 (7:2), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 48-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։

Երրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։

Յանիկ Սիները պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News