19:05  ,  30 հունիսի, 2026

Գոնսալու Ռամուշի տրանսֆերն ամենաթանկն է «Միլանի» պատմության մեջ

«Միլանը» հայտարարեց Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ից պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշի տեղափոխության մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ. հունիս, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

ՊՍԺ-ն Ռամուշի վաճառքից կստանա 75 միլիոն եվրո։ Սա «Միլանի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։

Նախորդ ռեկորդայինը «Միլանի» համար պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին տրանսֆերն էր՝ 49,5 միլիոն եվրո։

25-ամյա Ռամուշն անցած մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print