00:42  ,  26 հունիսի, 2026

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին և ապահովեց իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։

Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն էր․ 25 միավոր, 7 ռեբաունդ, 5 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչում կհանդիպի Մալթայի հավաքականի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English