00:38  ,  24 հունիսի, 2026

Հայաստանի թիմը պարտվեց Կոսովոյին (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։

Հայաստանի հավաքականը Կոսովոյի Պեժա քաղաքում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ, որը հաղթեց 72:44 հաշվով։

Քառորդների արդյունքները՝

Առաջին քառորդ՝ 6:8

Երկրորդ քառորդ՝ 16:22

Երրորդ քառորդ՝ 12:21

Չորրորդ քառորդ՝ 10:21

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Օսաննա Տիրիթյանը, որը վաստակեց 10 միավոր և կատարեց 6 ռեբաունդ:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English