17:22  ,  20 հունիսի, 2026

«Ինտեր Մայամին» համաձայնության է հասել Կազեմիրոյի հետ

ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամին» համաձայնության է հասել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի հետ, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո 34-ամյա ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա ամերիկյան ակումբին։

Կազեմիրոյի ընտրության վրա ազդել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ նույն թիմում խաղալու ցանկությունը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում Կազեմիրոն մասնակցել է 34 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news