Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Մարկո Կուկուրելյայի հետ, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Արքայական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ Տրանսֆերի գումարը կկազմի 60 միլիոն եվրո։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Կուկուրելյան մասնկցել է 50 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Transfermarkt-ը Կուկուրելյայի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի