22:05  ,  9 հունիսի, 2026

Եղիշե Մելիքյան․ Ներողություն եմ խնդրում, որ այսօր չկարողացանք հաղթել

Երկու գործոն ազդեց այսօրվա խաղի վրա՝ բախտի գործոնը եւ մի փոքր որակի պակասը: Գնացել էի «վաբանկ», խաղը հաղթեմ: Ներողություն եմ խնդրում, որ այսօր չկարողացանք հաղթել։

Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ (159-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում)։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։

«Մեր թիմն առաջինից մինչեւ վերջին րոպեն սուր եւ շատ վտանգավոր խաղաց, միայն գոլերը չխփեցին: Հասկանալի է, որ հաղթանակ չկա: Եթե չենք հաղթում, ուրեմն մի բան այն չի: Այս երկու խաղից ստացանք այն, ինչ ուզում էինք: Այս հանդիպումը  համարում եմ ոչ լավ, բայց նորմալ, տղաները նորմալ աշխատեցին: Մրցակիցը խաղի ժամանակ փորձում էր խանգարել մեր խաղը: Եթե գոլային պահերը ռեալիզացնեինք վերջնամասում, խփեինք եւ հաղթեինք, ուրիշ կարծիք կունենայինք այս հանդիպման մասին: Պետք է մտածենք գրոհը ավարտին հասցնելու խնդիրի մասին: Տակտիկայի խնդիր չունենք, մարդ պետք է գտնենք, ով  ավարտին հասցնի գրոհը եւ գոլ խփի:

Նարեկ Գրիգորյանը խաղում էր վինգեր: Լավ էր աշխատում: Առաջին խաղակեսում կարող էր գոլի հեղինակ դառնալ: Դավիդ Դավիդյանին փորձեցի, որ հասկանայինք Կամո Հովհաննիսյանին փոխարինողը ով կարող է լինել: Անցած խաղում էլ փորձում էինք Բանդիկյանին: Դավիդ Դավիդյանին հարցեր ունեմ, կխոսենք, կհասկանանք:

Միշիեւի խաղից գոհ եմ: Ինչ առաջադրանք ուներ, կատարեց: Առաջին խաղի լավ էր. ոտքով խաղաց եւ հոգեբանությունը՝ սառնասիրտ է, կենտրոնացած, առանց պանիկայի: Ունենք լավ երիտասարդ դարպասապահներ, որոնց վրա պետք է ուշադրություն դրաձենքն:

15 անկյունային հարված ունեցանք: Կլասիկ տուգանային էինք փորձարկում: Ամեն ինչ փորձում էինք:

Որպես մարզիչ գնացել եմ «վաբանկ», որ խաղը հաղթեմ: Մրցակիցը շատ հավաքված էր խաղում, մեզ լավ խանգարում էին: Ստանդարտների վրա շատ ենք ուշադրություն դարձրել: Բոլոր հնարավոր միջոցները փորձել եմ ստանդարտների, խաղի ժամանակ հաղթանակի գնալու համար:

Տղաներն, իսկապես, շատ լավ աշխատեցին: Չեմ ուզում այս ընկերական խաղը բարդացնել, որ չենք հաղթել: Մենք մեր նպատակին հասանք, թե ինչ էինք ուզում ստանալ այս խաղերից: Այն, որ մեր երկրպագուներին չենք ուրախացրել, չենք հաղթել, դրա համար տխրում ենք: Այո, ունենք խնդիր վերջնամասում, գրոհը ավարտին հասցնելու եւ կփորձենք լուծել այդ խնդիրը, բայց այսօր թիմը լավ հանդես եկավ, մրցակցին լավ էր պրեսինգի ենթարկում:

Տղաները ապրեն, աշխատեցին, ուղղակի գոլեր չխփեցին: Պետք էր ուղղակի գոլ խփել:

Թիմային մթնոլորտը շատ լավն է, լավ կոլեկտիվ ունենք: շատ նվիրված են բոլորը:  Այսօր էլ խաղադաշտում տեսաք այդ նվիրվածությունը:

Չկարողացաք խփել գոլ, դրա համար բոլորս անտրամադիր ենք, բայց սա ընկերական խաղ է, կվերլուծենք, կպատրաստվենք աշնան խաղերին:

Այս երկու խաղը ցույց տվեց, որ պետք է մտածենք եւ վերլուծելուց հետո հասկանանք, թե ով է լինելու պաշտոնական խաղերում մեր մեկնարկային կազմերում:

Երկու խաղում ե՛ւ պլյուսներ տեսանք, ե՛ւ մինուսներ: Ընդհանուր առմամբ՝ թիմից գոհ եմ: Չենք հաղթել, որովհետեւ գոլ չենք խփել: Հույս ունեմ մենք ունենք խաղացողներ՝ Ֆին Գերագուսյաը, Վահան Բիչախչյանը ռեալիզացնելու ընդունակ են: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը երկրպագուների կողմից իսկապես ազդում է մթնոլորտի վրա: Հանդիպում եմ ունեցել երկրպագուների հետ: Իրենք ինձ հասկացել են, ես նրանց, բայց որոշել եմ այլեւս այդ դաշտ չմտնել:

Հավատացեք, ունեցեք համբերություն: Մենք լավ թիմ ունենք, ճիշտ ուղղության վրա ենք: Համբերություն եւ աշխատանք: Իմ տղաները սրտանց խաղում են, աշխատում են եւ ունեն համբերություն: Ես նրանցից շատ գոհ եմ: Մեր միակ խնդիրը որակի պակասն է: Բնավորություն, նվիրվածություն, կարգապահություն, աշխատանք կա, պակասում է միայն մի քիչ որակը: Այսօր նաեւ մեզ բախտը չբերեց: Մի քանի դրվագում 100 տոկոսանոց գոլերը թե ինչպես չէր մտնում, չգիտեմ: Բախտի գործոնն էլ իր ազդեցությունն ունեցավ, որ չհաղթեցին: Ներողությում եմ խնդրում, որ այսօր չկարողացանք հաղթել»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Ղազախստանի հավաքականի հետ։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news