18:25  ,  8 հունիսի, 2026

Նարեկ Գրիգորյան. Ամեն ինչ կանենք, որ վաղը ուրախացնենք մեր երկրպագուներին

100 տոկոսով լավ մարզավիճակ ունենք բոլորս: Թիմում բարձր տրամարդություն ունենք եւ ամեն ինչ կանենք, որ վաղը ուրախացնենք մեր երկրպագուներին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը:

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախատեսված ընկերական խաղում կընդունի Մոլդովայի թիմին:

«Մարզավիճակս լավ եմ գնահատում: Թիմը լավ պատրաստվել է Մոլդովայի դեմ խաղին: Բոլորս էլ 100 տոկոսով լավ մարզավիճակ ունենք: Թիմում բարձր տրամարդություն ունենք եւ ամեն ինչ կանենք, որ վաղը ուրախացնենք մեր երկրպագուներին:

Արդեն վերլուծել ենք մրցակցին: Մոլդովան լավ թիմ է, ուժեղ կողմեր ունի: Կփորձենք փակել նրանց ուժեր կողմերը, օգտագործել մեր ուժեղ կողմերը եւ հասնել դրական արդյունքի:

Արդեն երկար ժամանակ հրավիրվում եմ հավաքական: Գրեթե բոլորի հետ խաղալու փորձ ունեմ: Նոր խաղացողներ շատ ունենք հավաքականում: Մեծ փոփոխություններ են եղել թիմում: Մարզումների ընթացքում փորձում ենք հարմարվել միմյանց:

Մոլդովայի հավաքականից մի քանիսին լավ ճանաչում եմ: Նրանցից մի քանիսը խաղում են Ռումինիայի առաջնությունում: Ինձ հավելյալ օգնություն կլինի խաղադաշտում այն, որ ճանաչում եմ այդ ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ այս առումով կունենամ առավելություն:

Առաջ քայլ կատարելու ցանկություն միշտ կա, պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջան անցկացնել ռումինական «Ֆարուլ» ակումբի հետ: Այս պահին մտածում եմ լավ մրցաշրջան անցկացնելու մասին»,- ասաց Նարեկ Գրիգորյանը:

Հայաստան – Մոլդովա հանդիպումը հունիսի 9–ին կմեկնարկի 19։00–ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում