19:55  ,  5 հունիսի, 2026

Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ղազախների հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության  որակավորման փուլի երրորդ  խաղում Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Ղազախստանի հավաքականի հետ եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Թիմերի առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել էր Ղազախստանի թիմը։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը Վրաստանում կհանդիպի Բելառուսի թիմի հետ։

Ղազախստանը 4 խաղից հետո 7 միավորով 6-րդ խմբի առաջատարն է։ Բելառուսը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Հայաստանի թիմը 3 խաղում վաստակել է 1 միավոր եւ վերջինն է։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում