13:04  ,  31 մայիսի, 2026

Կանանց Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի աշխարհի առաջնության  որակավորման փուլի հանդիպումներին: Հայաստանի թիմը հունիսի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ղազախստանին։

3 օր անց Հայաստանի հավաքականը Վրաստանում կհանդիպի Բելառուսի թիմին։ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Դարպասապահներ

Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»

Ալինա Պողոսյան - «Ակրոն» Կոնոպլյովի ակադեմիա (Ռուսաստան)

Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Սավաննա Լի Թեյլոր - ԱՄՆ

Սվետլանա Ղարագյոզյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

Լիանա Ղազարյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

Սոֆիա Գրեյս Հարությունյան - «Ռոլինս» (ԱՄՆ)

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»

Սուսաննա Բադալյան - «Փյունիկ-աղջիկներ»

Թահլիա Ոսկանյան - «Նորթ Վեսթ Սիդնեյ Սփիրիթ» (Ավստրալիա)

Անի Կարապետյան - «Փյունիկ-աղջիկներ»

Դինարա Շիխշաբեկովա  

 

Կիսապաշտպաններ

Կլաուդիա Չոլակիան - «Աքթոնիանս» (Անգլիա)

Աննա Դալլաքյան -  «Ռիզայն-աղջիկներ» (Ռուսաստան)

Օքսաննա Պիզլովա - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

Լարա Կազանջյան - «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)

Քրիստինե Ալեքսանյան - «Մետալիստ 1925» (Ուկրաինա)

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ-աղջիկներ»

Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»

Էլինա Մարտիրոսյան - «Ուրարտու-աղջիկներ»

Իզաբելլա Մանե Ներսեսյան - KKP Վարշավա (Լեհաստան)

Լիսա Կազանջյան - «Սթոունհիլ քոլեջ» (ԱՄՆ)

Սամիրա Շիխշաբեկովա

Հարձակվողներ

Անի Սաֆարյան - «Կոլումբիայի համալսարանի մարզական թիմ»

Մարալ Արթին

Տաթև Խաչատրյան - «Փյունիկ-աղջիկներ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում