23:01  ,  30 մայիսի, 2026

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում պարտության մատնելով Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» հետխաղային 11-մետրանոցներով։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1։ 

Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական թիմի 26-ամյա գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։

65-րդ րոպեին ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ խախտման համար նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ)։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին փարիզյան թիմի ֆուտբոլիստները՝ 4:3 (տեսանյութ):

ՊՍԺ․ Սաֆոնով, Մարկինյոս, Պաչո, Մենդեշ, Հակիմի, Նեւեշ, Վիտինյա, Ռուսի, Դուե, Կվարացխելիա, Դեմբելե։

«Արսենալ»․ Ռայա, Սալիբա, Մագալյանս, Լյուիս-Սքելի, Մոսկերա, Ինկապիե, Տրոսարդ, Ռայս, Էդեգոր, Սակա, Հավերց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news