Իտալական Ա Սերիան առաջնության ավարտից մեկ տուր հրապարակել է լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ խաղային դիրքերի։
Լավագույն խաղացող է ճանաչվել չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որը կատարեց 18 գոլային փոխանցում՝ գերազանցելով Ալեխանդրո Գոմեսի ռեկորդը՝ 16 գոլային փոխանցում Ա Սերիայի մեկ մրցաշրջանում։
Լավագույն հարձակվող է ճանաչվել «Ինտերի» խաղացող Լաուտարո Մարտինեսը, որը առաջնության 19 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Նիկո Պասը («Կոմո») ճանաչվել է լավագույն կիսապաշտպան, որը 35 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Լավագույն պաշտպան է ճանաչվել «Կալյարիի» խաղացող Մարկո Պալեստրան, լավագույն դարպասապահ Միլե Սվիլարը («Ռոմա»)։
Լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Քենան Յիլդիզը («Յուվենտուս»)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի