22:13 22 մայիսի, 2026Իտալական Ա Սերիան առաջնության ավարտից մեկ տուր հրապարակել է լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ խաղային դիրքերի։
Լավագույն խաղացող է ճանաչվել չեմպիոն «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որը կատարեց 18 գոլային փոխանցում՝ գերազանցելով Ալեխանդրո Գոմեսի ռեկորդը՝ 16 գոլային փոխանցում Ա Սերիայի մեկ մրցաշրջանում։
Լավագույն հարձակվող է ճանաչվել «Ինտերի» խաղացող Լաուտարո Մարտինեսը, որը առաջնության 19 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Նիկո Պասը («Կոմո») ճանաչվել է լավագույն կիսապաշտպան, որը 35 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Լավագույն պաշտպան է ճանաչվել «Կալյարիի» խաղացող Մարկո Պալեստրան, լավագույն դարպասապահ Միլե Սվիլարը («Ռոմա»)։
Լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Քենան Յիլդիզը («Յուվենտուս»)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.