14:32  ,  19 մայիսի, 2026

«Ինտերը»՝ Մխիթարյանի մասին. Ուշադրություն, մտնում է Իտալիայի չեմպիոնը (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պարգեւատրումից սոցցանցերում հրապարակում է արել:

«Ուշադրություն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը։ Հետևեք մեզ հայկական բովանդակության համար»,- նշվում է տեսանյութին կից գրառման մեջ:

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր։

Մայիսի 18-ին «Ինտերը» ստացավ Իտալիայի չեմպիոնի գավաթը Ա Սերիայի ընթացիկ առաջնության նախավերջին տուրում տանը «Վերոնայի» հետ 1:1 հաշվով խաղալուց հետո։ Մխիթարյանն այդ խաղում ճանաչվեց լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news