14:32 19 մայիսի, 2026Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պարգեւատրումից սոցցանցերում հրապարակում է արել:
«Ուշադրություն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը։ Հետևեք մեզ հայկական բովանդակության համար»,- նշվում է տեսանյութին կից գրառման մեջ:
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր։
Մայիսի 18-ին «Ինտերը» ստացավ Իտալիայի չեմպիոնի գավաթը Ա Սերիայի ընթացիկ առաջնության նախավերջին տուրում տանը «Վերոնայի» հետ 1:1 հաշվով խաղալուց հետո։ Մխիթարյանն այդ խաղում ճանաչվեց լավագույն խաղացող։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.