Իտալիայի առաջնության 36-րդ տուրում նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերը» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին» եւ հաղթեց 3:0 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխրհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 39-րդ րոպեին ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը, որին գոլային փոխանցում կատարեց Լաուտարո Մարտինեսը։
59-րդ րոպեին հեռացվեց «Լացիոյի» իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին։
76-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մեկնարկային կազմում էր մասնակցում խաղին։ Նրան գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոհան Բոնին։
Ma che palla gli ha dato Bonny? pic.twitter.com/I4pCKYT3jO
— Inter (@Inter) May 9, 2026
85-րդ րոպեին Մխիթարյանը զգուշացվեց դեղին քարտով։
«Ինտերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 85 միավորով։ «Լացիոն» 8-րդն է։
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լացիո» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 6, Պետար Սուչիչ, 39, Հենրիխ Մխիթարյան, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի