«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի հրաշալի գոլը (տեսանյութ)

21:49   9 մայիսի, 2026

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերը» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխրհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 39-րդ րոպեին ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը, որին գոլային փոխանցում կատարեց Լաուտարո Մարտինեսը։

59-րդ րոպեին հեռացվեց «Լացիոյի» իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին։

76-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մեկնարկային կազմում էր մասնակցում խաղին։ Նրան գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոհան Բոնին։

85-րդ րոպեին Մխիթարյանը զգուշացվեց դեղին քարտով։

«Ինտերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 85 միավորով։ «Լացիոն» 8-րդն է։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 6, Պետար Սուչիչ, 39, Հենրիխ Մխիթարյան, 76

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.