Իսպանիան նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տեղը Կոնֆերենցիաների լիգայում «Ռայո Վալիեկանոյի» հաջողության շնորհիվ։ Իսպանական թիմը դուրս է եկել եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով ֆրանսիական «Ստրասբուրգին»։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլին մասնակցում է 36 թիմ։ Լրացուցիչ երկու ուղեգիր ստանում են ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առավելագույն միավորներ վաստակած երկու երկրները։ Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի 5-րդ ուղեգրի իրավունք էր ստացել նաեւ Անգլիան։
Իսպանիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է չեմպիոն «Բարսելոնան» (88 միավոր), հաջորդ 5 տեղերում են «Ռեալը» (77), «Վիլյառեալը» (68), «Աթլետիկոն» (63), «Բետիսը» (53) եւ «Սելտան» (47)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի