12:37 8 մայիսի, 2026Իսպանիան նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տեղը Կոնֆերենցիաների լիգայում «Ռայո Վալիեկանոյի» հաջողության շնորհիվ։ Իսպանական թիմը դուրս է եկել եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով ֆրանսիական «Ստրասբուրգին»։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլին մասնակցում է 36 թիմ։ Լրացուցիչ երկու ուղեգիր ստանում են ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առավելագույն միավորներ վաստակած երկու երկրները։ Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի 5-րդ ուղեգրի իրավունք էր ստացել նաեւ Անգլիան։
Իսպանիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է չեմպիոն «Բարսելոնան» (88 միավոր), հաջորդ 5 տեղերում են «Ռեալը» (77), «Վիլյառեալը» (68), «Աթլետիկոն» (63), «Բետիսը» (53) եւ «Սելտան» (47)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.