Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կհանդիպեն երկու իսպանացի գլխավոր մարզիչներ։ Տիտղոսն այս տարի կվիճարկեն Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն։
«Արսենալը» գլխավորում է Միկել Արտետան, ՊՍԺ-ն՝ Լուիս Էնրիկեն։
Նախկինում չորս եզրափակիչ է եղել Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երբ մեկ երկրի երկու մարզիչ է հասել վճռական հանդիպում․
1979 թվականին՝ «Նոթինգեմ Ֆորեսթ» (Բրայան Քլաֆ) - «Մալմյո» (Բոբ Հաֆթոն), 2003-ին՝ «Յուվենտուս» (Մարչելո Լիպի) - «Միլան» (Կառլո Անչելոտի), 2013-ին՝ «Բորուսիա Դորտմունդ» (Յուրգեն Կլոպ) - «Բավարիա» (Յուպ Հանյկես), 2020-ին՝ ՊՍԺ (Թոմաս Տուխել) - «Բավարիա» (Հանս-Դիտեր Ֆլիկ)։
«Արսենալ» - ՊՍԺ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի