15:12 7 մայիսի, 2026Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կհանդիպեն երկու իսպանացի գլխավոր մարզիչներ։ Տիտղոսն այս տարի կվիճարկեն Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն։
«Արսենալը» գլխավորում է Միկել Արտետան, ՊՍԺ-ն՝ Լուիս Էնրիկեն։
Նախկինում չորս եզրափակիչ է եղել Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երբ մեկ երկրի երկու մարզիչ է հասել վճռական հանդիպում․
1979 թվականին՝ «Նոթինգեմ Ֆորեսթ» (Բրայան Քլաֆ) - «Մալմյո» (Բոբ Հաֆթոն), 2003-ին՝ «Յուվենտուս» (Մարչելո Լիպի) - «Միլան» (Կառլո Անչելոտի), 2013-ին՝ «Բորուսիա Դորտմունդ» (Յուրգեն Կլոպ) - «Բավարիա» (Յուպ Հանյկես), 2020-ին՝ ՊՍԺ (Թոմաս Տուխել) - «Բավարիա» (Հանս-Դիտեր Ֆլիկ)։
«Արսենալ» - ՊՍԺ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.