00:59  ,  7 մայիսի, 2026

ՉԼ․ ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիայի» հետ հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի փոխանցումից հետո գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ

Ավելացված չորրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ

Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։

Մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Անգլիայի փոխչեմպիոն եւ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար Լոնդոնի «Արսենալը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում