ՉԼ․ ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

00:59   7 մայիսի, 2026

Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիայի» հետ հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի փոխանցումից հետո գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ)։

Ավելացված չորրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։

Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։

Մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Անգլիայի փոխչեմպիոն եւ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար Լոնդոնի «Արսենալը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.