11:09  ,  6 մայիսի, 2026

ՉԼ․ «Արսենալը» 20 տարում առաջին անգամ եզրափակիչում է

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 20 տարում առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0):

2006 թվականին «Արսենալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 1:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային»։

Այս տարվա եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն, որոնց պատասխան հանդիպումը Գերմանիայում տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում