11:09 6 մայիսի, 2026Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 20 տարում առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0):
2006 թվականին «Արսենալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 1:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային»։
Այս տարվա եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն, որոնց պատասխան հանդիպումը Գերմանիայում տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.