00:53  ,  6 մայիսի, 2026

ՉԼ․ «Արսենալը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ հաղթեց 1:0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։

44-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Բուկայո Սական (տեսանյութ)։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 6-ին Մյունխենում անցկացվելիք պատասխան խաղում կվիճարկեն Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն ու Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում