17:16  ,  3 մայիսի, 2026

Աշխարհի գավաթ․ Յանա Եգորյանը՝ ոսկե մեդալակիր

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը նվաճեց Հարավային Կորեայում անցկացված սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարի ոսկե մեդալը։

Թրամարտի եզրափակիչում ռուսաստանցի մարզուհին 15:7 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Մայա Չեմբերլենին։

Բրոնզե մեդալները նվաճեցին իսպանացի Արասելի Նավարոն եւ բուլղարացի Յոաննա Ալիեւան։

Ռուսաստանի ներկայացուցիչները չեզոք կարգավիճակում են մասնակցում Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում