18:25  ,  30 ապրիլի, 2026

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ–ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ տնային խաղում Դեմբելեն դարձել էր դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ–ն հաղթել էր 5։4 հաշվով։

ՈՒԵՖԱ–ի կայքում անցկացված քվեարկությունում Դեմբելեն գերազանցել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, որը առանցքային դերակատար էր եղել Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դեմ տնային խաղում։ Մադրիդում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում