18:25 30 ապրիլի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ–ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում։
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ տնային խաղում Դեմբելեն դարձել էր դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ–ն հաղթել էր 5։4 հաշվով։
ՈՒԵՖԱ–ի կայքում անցկացված քվեարկությունում Դեմբելեն գերազանցել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, որը առանցքային դերակատար էր եղել Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դեմ տնային խաղում։ Մադրիդում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.